Ռուսաստանը հեռակա կարգով ձերբակալել է ադրբեջանցի վիդեոբլոգեր Հուսեյն Հասանովին

1958734940-0-76-2047-1227-1920x1080-80-0-0-84988a95cad7eb74ca3f778237ee736f-770x_

Ռուսաստանը ադրբեջանական ծագմամբ բլոգեր Հուսեյն Հասանովի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Վերջինս մեղադրվում է փողերի լվացման մեջ: Համապատասխան տեղեկությունը տեղադրված է ՌԴ ՆԳՆ կայքում։

Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ Հասանովը խուսափել է ավելի քան 170 միլիոն ռուբլու չափով հարկերի վճարումից։ Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի՝ այդ գումարից 20 մլն ռուբլին Հասանովն օրինականացրել է ֆինանսական օպերացիաների միջոցով։