Պարեկներին ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր. վարորդը տեղափոխվել է ոստիկանություն

image-750x-665c30dc6b0db_1-770x_

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ:

Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին:

«ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: