Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են. մարմարիկցի Տիգրանի պապ

screenshot-8_55-770x_

Որոնողական աշխատանքները շարունակվում են, բայց նորություն չունենք, ոչ մի նորություն չունենք, սպասողական վիճակ է, սիրտ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարմարիկում անհետացած փոքրիկ Տիգրանի պապիկը:

Հարցին՝ իսկ հիմնական վարկածը ո՞րն է շարունակում մնալ, նա ասաց. «Քանի որ չգիտենք ճիշտը, մեզ համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են։ Երեխային այստեղից են կորցրել, բայց չգիտենք հիմա ինչ ուղղությամբ է գնացել, ի՞նչ է եղել»,- ասաց նա:

Նշենք, որ արդեն 11 օր է ինչ անհետացել է 2-ամյա Տիգրանը, մինչ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում ենմ, բայց նրանից լուր չկա: Հիմնական վարկածն այն է, որ երեխան գետն է ընկել: