Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին ջանքերը

1893429288-0-0-2933-1651-1920x0-80-0-0-5bdab7734cd24101e3e33122828b6437-770x_

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված վերջին ջանքերը, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը:

«Մայիսի 12-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու վերջին ջանքերը»,-ասել է գործակալության աղբյուրը։