Մայիսի 13-ից Սեբաստիայի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Մայիսի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես՝ Սեբաստիայի փողոց — Շահումյան 4-րդ փողոց և Սեբաստիայի փողոց — Շահումյան 1-ին փողոց խաչմերուկներում կարգելվի հետադարձը:
