ԱՄՆ պետքարտուղարը մայիսի 14-16-ը կայցելի Թուրքիա

2024-10-23t160215z-1440831902-rc20y9aboqp8-rtrmadp-3-usa-election-misinformation-chinajpg-bc9-4e0-186-770x_

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 14-16-ը կայցելի Թուրքիա, նույն օրերին ՌԴ ղեկավարությունը Կիևին առաջարկել է բանակցություններ վարել Ստամբուլում, այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Պետքարտուղար Ռուբիոն մայիսի 14-16-ը կմեկնի Անթալիա (Թուրքիա)՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական նախարարական հանդիպմանը՝ քննարկելու դաշինքի անվտանգության առաջնահերթությունները»,-ասված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Ուկրաինական կարգավորումը գերատեսչությունում անվանել են առաջիկա հանդիպման թեմաներից մեկը։