Պայթյուն «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած

fGa61D2iHWk5LUvcf4DlkZfBVXWyV4heGMGxd3Ai

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: