Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին կրակել է Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

mixcollage-10-may-2025-09-36-am-7571-770x_

Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը։ Տուժածներ չկան:  Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։