Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Տուրչինին

photo-2025-05-06-10-31-58-770x_

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինին, որը պաշտոնական այցով Բաքու էր ժամանել երեկ:

Բելառուսի կառավարության ղեկավարը մասնակցել է բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո ստորագրվել են մի շարք պայմանագրեր։

Նախատեսված է նրա այցն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքներ: