ԱՄՆ-ն կօգնի Գազայի բնակիչներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Գազայի հատվածի բնակիչներին օգնել սննդով։
«Մենք մտադիր ենք օգնել Գազայի բնակչությանը սնունդ ստանալու համար: «Մարդիկ սոված են, և մենք պատրաստվում ենք օգնել նրանց սնունդ ստանալ», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս: «Գազայի հատվածում շատ մարդիկ շատ վատ են ապրում: Եթե նայեք, ՀԱՄԱՍ-ը դա անհնար է դարձնում, քանի որ նրանք տանում են այն ամենը, ինչ բերվում է անկլավ: Բայց մենք պատրաստվում ենք օգնել Գազայի ժողովրդին, քանի որ ՀԱՄԱՍ-ը նրանց հետ շատ վատ է վերաբերվում»,- հավելել է Թրամփը։
