Շվեյցարացի փաստաբանը տուգանվել է 8,300 դոլարով՝ ՌԴ հյուպատոսարանի ցուցանակի վրա թքելու համար

photo-2025-05-05-09-21-34-770x_

Շվեյցարացի փաստաբանը տուգանվել է 8,300 դոլարով՝  Բեռնում ՌԴ հյուպատոսարանի դարպասի ցուցանակի վրա թքելու համար, գրում է blick.ch-ը:

Դեպքը տեղի է ունեցել 2024-ի փետրվարին։ Շվեյցարիայի կառավարության հետ կապված ընկերության իրավաբանը երեկոյան դուրս էր եկել վազքի և, հասնելով ՌԴ հյուպատոսարանի մոտ, թքել է ցուցանակի վրա։ Դրանով նա իր բողոքն է հայտնել Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։

Դատախազությունը տղամարդուն մեղավոր է ճանաչել օտարերկրյա պետական ​​խորհրդանիշի վրա հարձակվելու համար և տուգանել 6,900 շվեյցարական ֆրանկով (8,300 դոլար):