Ամփոփվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացված Հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցույթի արդյունքները (տեսանյութ)

capture_415-770x_

Ամփոփվել են Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ «Հաղթանակն իմ արխիվներում» ու «Փոքրիկ Արցախը մեծ հաղթանակի համար» խորագրերով ստեղծագործական մրցույթի արդյունքները։

Մրցույթը հայտարարվել էր մարտի 5-ին, հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն էր: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացված մրցույթի նպատակը է ևս մեկ անգամ արժևորել անցյալի հերոսական էջերն ու մեր կողքին ապրող մարդկանց, որոնք անուրանալի ներդրում են ունեցել հայրենական մեծ պատերազմում։

«Ուրախ եմ այս հնարավորության համար, որ անձամբ եմ պարգևատրելու հաղթողներին։ Իմ հայրը շատ է կարևորում Հայրենական պատերազմում հաղթանակը, որում մեծ ներդրում է ունեցել հայ ազգը։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը եղել է առաջինը, որ սկսել է աջակցել Հաղթանակի հետ կապված ծրագրերին։ Իմ ընտանիքի դիրքորոշումը հստակ է, ամեն կերպ աջակցել, սատարել մեր պատերազմի մասնակից եղբայրներին, որոնց ես միշտ եղբայրներ և ընկերներ եմ կոչում: Ինձ համար առանձնահատուկ պատիվ է այսօր անձամբ մրցանակները հանձնելը, շնորհակալ եմ դրա համար, և ես ունեմ հստակ որոշում իմ հոր կողմից. ամեն ծրագիր, որը հօգուտ պատերազմի մասնակից մեր եղբայրների է, մենք անպայման իրագործելու ենք և իրագործում ենք։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրվա կազմակերպիչներին, քանզի մեծ գործ է արվել, և թող լինի կյանք ու պատիվ մեր հայրենիքի մարտիկներին, ովքեր որ միշտ հայրենիքի պատիվը բարձր են պահել», – նշել է Ոչ Օլիմպիական Մարզաձևերի Միության պատվավոր անդամ Հովհաննես Ծառուկյանը։