Ադրբեջանն Արցախում շարունակում է ոչնացնել հուշարձաններ, խաչքարեր (լուսանկար)

495041690-1011722364431699-9204664417653980405-n-770x_

Ադրբեջանն Արցախում շարունակում է ոչնչացնել հուշարձաններ, խաչքարեր։ Այս մասին տեղեկանում ենք Artsakh Monuments-ի տարածած հայտարարությունից։

«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է։

Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը»,-ասված է հայտարարության մեջ։