Սենատոր Լինդսի Գրեմը Ռուսաստանի դեմ «կործանարար» պատժամիջոցներ է պատրաստել. Bloomberg
72 ամերիկացի սենատորներ կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ «կործանարար» պատժամիջոցներին։ Այդ պատժամիջոցները կկիրառվեն, եթե Մոսկվան հրաժարվի խաղաղ բանակցություններից; Այս մասին հայտարարել է օրինագծի հեղինակներից մեկը՝ հանրապետական Լինդսի Գրեմը, գրում է Bloomberg-ը։
Գործակալությունը պարզաբանում է, որ օրինագիծը նախատեսում է 500% մաքսատուրք ռուսական նավթ, գազ կամ ուրան գնող երկրներից ներմուծման վրա, ինչպես նաև արգելում է ԱՄՆ ֆինանսական հաստատություններին ներդրումներ կատարել Ռուսաստանի կառավարության հետ կապված կազմակերպություններում, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիներին արգելում է գնել ռուսական պետական պարտատոմսեր։
«Ես ուզում եմ տեսնել պատերազմի բանակցային ավարտ՝ արդար և ուղիղ։ Կարծում եմ՝ Թրամփը լավագույն մարդն է դրան հասնելու համար։ Սակայն այս պատժամիջոցները արտացոլում են Սենատի այն տեսակետը, որ Ռուսաստանը վատ տղան է», – Գրեմի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։
Օրինագծին աջակցողների թվում են Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը և դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը։
