Քամրան Ալիևը կրկին կնշանակվի Ադրբեջանի գլխավոր դատախազ
Այսօր Ադրբեջանի Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում նշանակմանը համաձայնություն տալու» հարցը:
Իլհամ Ալիևը կրկին Քամրան Ալիևին թեկնածությունն է առաջադրել գլխավոր դատախազի պաշտոնում։
Հիշեգնենք, որ Քամրան Ալիևը գլխավոր դատախազ է նշանակվել 2020 թվականի մայիսի 1-ին։
