Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։
«Ավստրալիա կատարած այցի շրջանակներում Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ այցելել եմ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարան և հանդիպել Ավստրալիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ Հյու Մակ Դերմոտի և Թիմ Ջեյմսի հետ։ Հանդիպման առանցքում Արցախի ժողովրդի իրավունքներն էին՝ միջազգային հումանիտար աջակցություն, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակում, արցախցիների հավաքական վերադարձ և պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանություն։
Պատիվ եմ ունեցել նաև այցելելու Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդարան, որտեղ կայացած հանդիմանը ներկայացրել եմ Արցախի հայության ներկա վիճակը, մեր առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծումների մեր տեսլականը։
