Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա․ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետին

pashinyan_2-770x_

Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Լիբերալ կուսակցությանը Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այդ մասին X-ի իր էջում գրել է վարաչպետ Նիկոլ Փաշինյանը․

«Ջերմորեն շնորհավորում եմ Մարկ Քարնիին և Լիբերալ կուսակցությանը Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանը գնահատում է Կանադայի հետ իր հարաբերությունները՝ հիմնված բարեկամության և ընդհանուր արժեքների վրա: Ակնկալում ենք մեր փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդումն ու խորացումը»: