ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»

476612502-946865120869417-1596992893695178050-n-770x_

Մայիսի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Կատարի մայրաքաղաք Դոհա, որտեղ կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհուրդի գրասենյակից։

Աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղարը նաև կունենա երկկողմ աշխատանքային հանդիպումներ: