Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

snimok_332-770x_

Ավելի քան 30 մեդալ 2 շաբաթում. Ծանրամարտի և ըմբշամարտի հայկական դպրոցները պատմություն են կերտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Հայկական սպորտի այս հաղթարշավի հիմքում տարիների հետևողական աշխատանքն ու փորձն է, նոր սերնդի վճռականությունն ու ազգային ոգին:

Կեցցե’ն մեր մարզիկներն ու նրանց տաղանդաշատ մարզիչները, ովքեր վեհությամբ են բարձրացնում եռագույնը՝ դառնալով ոչ միայն սպորտային նվաճումների, այլև ամբողջ ժողովրդի հպարտության խորհրդանիշ»,-գրել է նա։