Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում, ԵՄ-ն հարաբերությունների ամրապնդման ակնկալիքներ ունի. Կալլաս

92224cb07749b981cd5de5668d42e63b-quality-75xresize-crop-1xallow-enlarge-0xw-740xh-400-770x_

Ադրբեջանը կարևոր գործընկեր է տարածաշրջանում և ԵՄ-ն հարաբերությունների ամրապնդման ակնկալիքներ ունի. այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանն ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը:

«Մեր հարաբերությունները զարգանում են երկկողմանի ճանապարհով։ Եվրամիությունը Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Մենք բարձր ենք գնահատում հակամարտությունների հետքերը վերացնելու և կյանքեր փրկելու ուղղությամբ կատարված աշխատանքը», – ասել է ԵՄ պաշտոնյան:

Նա հավելել է, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել օկուպացված Արցախում ականազերծման աշխատանքներին: