Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

pbSTSRqZ27DOWjy7B5AQtybIEgoDQ4JVrvSKN9YC

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Արիստիդ Տապսոբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպան Տապսոբան կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ:

 

 

Զրուցակիցներն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին: