Երևանում 29-ամյա տղամարդը կեղծ թղթադրամներ է տվել հյուրանոցի տնօրենին

aywi2cwsfgycu4yonsvwn68d1z91k0ak_1-770x_

Ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտա ¾ հասցեում գործող հյուրանոցում կեղծ թղթադրամ են իրացրել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններին  նշված հասցեում գործող «Մարնար» հյուրանոցի տնօրեն, Երևանի բնակիչ 61-ամյա Մարիետա Մ․-ն հայտնել է, որ հյուրանոցում մի տղա, ներկայացել է Կոմիտաս Շաքարյան և իրեն տվել 5 հատ 100 ԱՄՆ դոլար, փոխարենը վերցնելով 150 հազար ՀՀ դրամ, ինչից հետո պարզել է, որ նշված դոլարները կեղծ են:

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կոմիտաս Շաքարյանը հանդիսանում է Արցախի Հանրապետությունում հաշվառված 29-ամյա Կոմիտաս Շաքարյանը, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։