Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

5bd1eca5c19bce44238d8f593d4a676b_1738752505-main

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան, այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության դեսպան Ղասեմ Ջալալին։ «Շարունակելով բարձր մակարդակի շփումները Իրանի և Ռուսաստանի միջև՝ նախարար Արաղչին վաղը կայցելի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրել է նա X-ում։

Օրակարգում է «երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային համագործակցության և միջազգային ասպարեզում փոխգործակցության խթանումը»:

Ավելի վաղ Արաղչին ասել էր, որ Ռուսաստան կատարած իր այցի ընթացքում ծրագրում է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։