Գրավոր առաջարկին գրավոր պատասխան չենք ստացել. Փաշինյանը՝ Մեղրիով Նախիջևան անցնող ճանապարհի վերաբերյալ

screenshot-7_73-770x_

Ոչ միայն միջազգային այլև ներքին տրամաբանության մեջ այնպես չէ, որ ծրագրերը, որոնք ընդունում ենք, կամ դնում ենք սեղանի վրա՝ միանգամից ստացվում է: Այս մասին ԱԺ-ում տված ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին հարցին։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին՝ նա նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում աշխատանքները շարունակում են։

Մեղրիով անցնող ճանապարհի վերաբերյալ հարցին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց.

«Գրավոր առաջարկին, գրավոր պատասխան չենք ստացել, կան այլևայլ մեկնաբանություններ, բայց կարծում եմ, որ մենք պետք է այդ պրոցեսը ճիշտ հասկանանք։ Ցանկացած նախագիծ ունի իր նրբությունները և դրանց շուրջ պետք է աշխատել»։

Փաշինյանն ասաց, որ առաջարկվում է բացել Հորադիզ-Երասխ երկաթուղին, որով բեռնափոխադրումներ կիրականացվեն Ադրբեջանից-Ադրբեջան և Հայաստանից-Հայաստան։