ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին 3 տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է․ ՆԳ նախարար

5_127_v1.thumb
Վերջին 3 տարում ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը եռապատկվել է։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների աճ ունենք, որը վերջին երեք տարիների կտրվածքով, կարելի է ասել, եռապատկվել է՝ տարեկան կտրվածքով անցնելով 20 հազարը։ Սա բավականին դրական ցուցանիշ է»,-նշեց նախարարը։
Նախարարը նշել է, որ 2024-2025 թթ. ընթացքում մշակված քաղաքացիության ոլորտի փոփոխությունների փաթեթը հնարավորություն կտա թվային հարթությունում իրականացնել քաղաքացիություն ստանալու ողջ գործընթացը։