Գյումրիի ավագանու հինգ խմբակցությունից չորսը համախմբվելէ ոչ թե «ձեր Սարիկի», այլ Գյումրիի Վարդանիկի շուրջ․ Սուրեն Սուրենյանցը՝ Ալեն Սիմոնյանին

mixcollage-16-apr-2025-09-08-am-822-770x_

Մի քանի ժամից Գյումրիի ավագանին քաղաքապետ է ընտրելու: Հետընտրական Գյումրիի քաղաքական խճանկարն ինտրիգների մեծ դաշտ է բացում, սակայն չեմ կարծում, թե առաջին նիստում ինտրիգ է լինելու. քաղաքապետ, ըստ ամենայնի, կընտրվի Վարդան Ղուկասյանը:  Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

«Ինտրիգները հետո են սկսվելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրիում դասական կոալիցիա չի ձևավորվել ու նորընտիր քաղաքապետը ներկայացնելու է ավագանու ոչ թե մեծամասնությունը, այլ փոքրամասնությունը: Սրանով հանդերձ, երեկ մի տարօրինակ հայտարարություն է արել Ալեն Սիմոնյանը:

«Տրամաբանական է, որ այն ուժը, որն ամենաշատ ձայներն է հավաքել, նաև քաղաքապետ ընտրի»,- ասել է նա: Սիմոնյանը, թերևս, մոռացել է, որ Հայաստանում՝ առհասարակ, իսկ ՏԻՄ-երում՝ մասնավորապես, գործում է կառավարման խորհրդարանական մոդելը: Այդ մոդելում՝ եթե որևէ կուսակցություն կամ դաշինք չի ստացել 50%+1, ապա «ամենաշատ ձայներ» ձևակերպումը դառնում է հարաբերական: Խորհրդարանը կամ ավագանին վարչապետ կամ համայնքապետ ընտրում է այն թեկնածուին, ով ավել շատ կոնսոլիդացիոն ռեսուրս ունի, այլ խոսքով՝ կարողացել է ստանալ ներկայացուցչական մարմնի անդամների կեսից ավելիի աջակցությունը:

Հիմա այնպես է ստացվել, որ Գյումրիի ավագանու հինգ խմբակցություններից չորսը համախմբվել են ոչ թե «ձեր Սարիկի», այլ Գյումրիի Վարդանիկի շուրջ»,-գրել է նա։