Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

image_750x_67f9fa568825c

Անթալիայի 4-րդ դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Բայրամովը Ֆիդանին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, գրել են ԶԼՄ-ները։

Կողմերն ընդգծել են «բանակցությունների և դիվանագիտության կարևորությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում նկատվող անվտանգության և անկայունության խնդիրների լուծման գործում»։