Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները

photo-2025-04-11-14-54-28-770x_

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը:

«Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- X-ում գրել է Ռուբինյանը։

Նշենք, որ ապրիլի 12-ին Թուրքիայում տեղի կունենա Հարավային Կովկասի վերաբերյալ եռակողմ պանելային քննարկում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Մակա Բոճորիշվիլիի մասնակցությամբ։