Մենք այնքան ընդհանուր բան ունենք՝ երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. Զատուլինը՝ Մարգարիտա Սիմոնյանին

1095843-770x_

Մենք այնքան ընդհանուր բան ունենք՝ երկուսիս մուտքն էլ սիրելի Հայաստան արգելված է. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը՝ շնորհավորելով RT հեռուստաալիքի և Russia Today միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին տարեդարձի կապակցությամբ:

«Սիրով միանում եմ Ձեզ ուղղված շնորհավորանքներին. չէ՞ որ մենք այնքան ընդհանուր բան ունեն՝ հարավային արյուն, սեր Սոչիի հանդեպ և մուտքի արգելք սիրելի Հայաստան։ Ի դեպ, երբևէ չեմ հետաքրքրվել՝ արդյոք Ձեզ էլ են ինձ պես արգելել մուտք գործել Ադրբեջան», – գրել է Զատուլինը՝ հոբելյառին մաղթելով հաջողություն, երջանկություն, առողջություն:

Հիշեցնենք, որ 2022-ի հոմտեմբերին հայտնիէ  դարձել, որ ՀՀ իշխանություններն արգելել են Զատուլինի և Սիմոնյանի մուտքը երկիր: