Փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է

Հայաստան08:35 | 26 նոյեմբերի, 2026Փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է
լսել հոդվածը նախընտրելի դարձնել
<!—>]—>
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ջերմուկի հատվածից Սարավան-«Զանգեր», Կապան-Տաթև, Նորավան-«Զանգեր» և Սիսիանի կշռման կետից «Զանգեր» տանող ճանապարհահատվածները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Հողագրունտի սահքի պատճառով առաջացած փլուզման վտանգով պայմանավորված՝ Կորեայի ձորի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Տեղադրություն
Թեմա
