Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռուսաստանում գործարան է անորոշ ժամկետով կանգնեցվել․ Reuters

Ռուսաստանի Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում գտնվող «Սիբուր» խմբին պատկանող «ԶապՍիբՆեֆտեխիմ» նավթաքիմիական համալիրը օգոստոսի 10-ին դադարեցրել է աշխատանքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոլորտի աղբյուրներին։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Ռուսաստանում հեղուկացված նավթային գազի (LPG) արտադրության խոշորագույն գործարանը դադարեցրել է աշխատանքը անորոշ ժամկետով՝ «վնասների մասշտաբը և դրանց հետևանքները գնահատելու նպատակով»։

Ոլորտի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ «ԶապՍիբՆեֆտեխիմ»-ը տարեկան արտադրում է մոտ 6 մլն տոննա LPG, ինչը կազմում է Ռուսաստանում դրա ընդհանուր արտադրության շուրջ 40%-ը։ Գործարանում արտադրվող LPG-ի մոտ կեսն օգտագործվում է Տոբոլսկում գտնվող «Սիբուր»-ի ինտեգրված համալիրում՝ որպես նավթաքիմիական արտադրության հումք։

Աղբյուր՝ 24News.am