Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ (վիդեո)

Ձերբակալություն12:47 | նոյեմբերի 13, 2026Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի․ նրա մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ (վիդեո)
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա մի տղամարդու։ Հոկտեմբերի 13-ից նա հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
48-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։
Նախաքննությունը շարունակվում է։
Թեմա
ՁերբակալությունՀանցագործությունԶենք
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
