Ողբերգական ավտովթար Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է

Պատահարներ12:05 | նոյեմբերի 7, 2026Ողբերգական ավտովթար Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել է
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Երեկ՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։35-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում, «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi» մակնիշի և «Renault» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է կայանված վիճակում գտնվող «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենային և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Renault»-ի վարորդին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունները։
Թեմա
Իրադարձություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
