Օդեսայի մարզում ՄիԳ-29 է կործանվել․ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են ինքնաթիռի կորուստը

Ուկրաինայի Օդեսայի մարզում մարտական առաջադրանք կատարելիս Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչ է կործանվել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունից։
«Նախնական տվյալներով՝ ավիացիոն հրթիռի արձակման ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է, իսկ օդաչուն կորցրել է կառավարումը՝ չնայած օդանավը փրկելու փորձերին։ Օդաչուն հաջողությամբ կատապուլտացվել է և տեղափոխվել բժշկական հաստատություն», — ասված է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնել են, որ միջադեպի պատճառները պարզվում են։
Աղբյուր՝ 24News.am
