Ո՞վքեր են «Ուժեղ Հայաստանի» ամենահարուստ և ամենաաղքատ պատգամավորները

9-րդ գումարման Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամնահարուստ պատգամավորն է Նարեկ Կարապետյանը, նա նաև խմբակցության ղեկավարն է։
Նարեկ Կարապետյանը 2026 թվականի ապրիլի 23-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել է 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, ըստ որի նա բնակվում է կնոջ՝ Աննա Կարապետյանի և երեք անչափահաս զավակների հետ։
Կարապետյանը հայտարարագրել ՝ 13 հողամաս, որոնցից 12-ը Լոռու մարզում բաժնային սեփականության, մեկը Երևանում համատեղ սեփականության իրավունքով են։
Նարեկ Կարապետյանը համատեղ սեփականության իրավունքով ունի մեկ բնակարան Ռուսաստանի Դաշնությունում, երկու բնակելի տուն բաժնային սեփականությամբ Հայաստանում՝ մեկը Լոռու մարզում, մյուսը՝ Երևանում։ Վերջինը նա ստացել է իբրև նվիրատվություն։
Հաշվետու տարում Կարապետյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ 2025 թվականի արտադրության TOYOTA, որը նվիրատվություն է և 2021 թվականի արտադրության MERCEDES-BENZ, որը ձեռք է բերել 2024 թվականին։ Նա նաև հայտարարագրել է նաև 3-րդ անձին պատկանող 2016 թվականի արտադրության TOYOTA, որն ինքն է տնօրինում։
Նարեկ Կարապետյանը բաժնետոմսեր է ձեռք բերել Ռուբչենկով Վլադիմիր Դեմյանովիչից, Սարգիս Զավենի Աթոյանից, «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ-ից, 4-րդ բաժնետոմսը նշված չէ, թե ումից է ձեռք բերել։
Նարեկ Կարապետյանը որպես փոխառություն «Տաշիր արգո» ՓԲԸ-ին տվել է 39,418 եվրո, 162,250 դոլար և 838,920,057 դրամ։
Բանկային չորս հաշիվներում հայտարարատուն ունի՝ 5,709.11 դոլար, 593.31 եվրո, 1,861,902.36 դրամ և 79,086.62 եվրո։
Նարեկ Կարապետյանը հայտարարագրել է նաև կանխիկ 2,025,000 եվրո, 1,805,000 դոլար և 15,000,000 դրամ։
Հաշվետու տարվա ընթացքում Նարեկ Կարապետյանը ստացել է 19,275,900 դրամ եկամուտ, որից 2,135,900 դրամը որպես նվիրատվություն ստացել է Հովագիմյան Արթուրից, 17,140,000 դրամը որպես նվիրատվություն ստացել է Արմեն Կարապետյանից։ Նարեկ Կարապետյանը որպես վարկ ստացել է 120,328,000 դրամ։
9-րդ գումարման Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը ուսումնասիրելուց պարզ դարձավ, որ ամենաքիչ եկամուտները հայտարարագրել է պատգամավոր Անուշ Միրզոյանը։ Նա նախկինում աշխատում էր որպես լրագրող։
Միրզոյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի մեկից մինչև 2026 թվականի ապրիլի մեկը իր ունցած գույքի և եկամուտների հայտարարագիրը, ըստ որի նա ունի ընդհանուր սեփականության իրավունքով մեկ բնակարան Երևանում և 300 հազար դրամ՝ հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ։
Աղբյուր՝ 24News.am
