Ո՞ր ընդդիմադիրներին կալանավորելու որոշում է կայացրել Մասիս Մելքոնյանը

Դատական համակարգ17:15 | նոյեմբերի 14, 2026Ո՞ր ընդդիմադիրներին կալանավորելու որոշում է կայացրել Մասիս Մելքոնյանը
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է այս իշխանությունների «սրտի» դատավոր Մասիս Մելքոնյանի՝ ընդդիմադիրներին կալանքի տանելու որոշումներին։
«Հիշողությանս զոռ տալով՝ փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը՝
1) Արշակ Սրբազան (մասնակցել եմ)
2) Միքայել Սրբազան
3) Բագրատ Սրբազան
4) Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյան (մասնակցել եմ)
5) հերոսի հայր Գարիկ Գալեյան
6) Նարեկ Սամսոնյան (մասնակցել եմ)
7) Նարեկ Մալյան (մասնակցել եմ)
8] Լևոն Քոչարյան
9) գեներալ Տիրան Խաչատրյան
10) հերոսի հորեղբայր Արսեն Ղուկասյան
11) փաստաբան Ալեքսանդր Կոչուբաև
12) գնդապետ Մախսուդյանի որդի Վահագն Մախսուդյան
13) ընդդիմադիր պատգամավորի օգնական Արթուր Սուքոյան
14) ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյան
15) փաստաբան Մուշեղ Շուշանյան
Նշենք, որ ԲԴԽ–ն այս պահին քննում է դատավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Թեմա
Դատական համակարգՔաղբանտարկյալներՔաղաքականություն
Աղբյուրը՝ NEWS.am
