Նեթանյահուն և Այզենկոտն Իսրայելի նոր կառավարության ձևավորման հավակնորդներ․ Հերցոգը սկսել է խորհրդակցությունները

Բենիամին Նեթանյահու22:23 | նոյեմբերի 4, 2026Նեթանյահուն և Այզենկոտն Իսրայելի նոր կառավարության ձևավորման հավակնորդներ․ Հերցոգը սկսել է խորհրդակցությունները
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ է սկսել Քնեսեթի նոր կազմում ընտրված կուսակցությունների հետ՝ որոշելու համար, թե ում հանձնարարել երկրի հաջորդ կառավարության ձևավորումը, գրում է The Times of Israel-ը։
Հանդիպումներն անցկացվում են Երուսաղեմում՝ Իսրայելի նախագահի նստավայրում։
Հերցոգի հետ առաջինը կհանդիպեն ծայրահեղ աջ «Կրոնական սիոնիզմ» կուսակցության, ապա՝ սեֆարդական ուլտրաուղղափառ ՇԱՍ կուսակցության ներկայացուցիչները։
Այսօր հանդիպումներ են նախատեսված «Մեր տուն Իսրայել» և ծայրահեղ աջ «Զեհութ» կուսակցությունների հետ։ Վերջինս ընտրություններին մասնակցել է «Կրոնական սիոնիզմի» հետ միասնական ցուցակով։
Հինգշաբթի Իսրայելի նախագահը կշարունակի խորհրդակցությունները մյուս քաղաքական ուժերի հետ՝ փոքր խմբակցություններից անցնելով խոշորագույններին։ Վերջինը կլինի վարչապետ Բինյամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպումը։
Յուրաքանչյուր կուսակցություն պետք է թեկնածու առաջարկի կառավարության ղեկավարի պաշտոնի համար։ Դրանից հետո Հերցոգը կորոշի, թե ում տալ իշխող կոալիցիա ձևավորելու առաջին հնարավորությունը։
Իսրայելի օրենսդրությամբ՝ նախագահը պետք է ընտրի այն պատգամավորին, որը, իր գնահատմամբ, կառավարություն ձևավորելու ավելի մեծ հնարավորություն ունի, այլ ոչ թե ինքնաբերաբար այդ խնդիրը հանձնարարի Քնեսեթում ամենաշատ տեղերը ստացած կուսակցության առաջնորդին։
«Կրոնական սիոնիզմ», «Օցմա Յեհուդիտ», ՇԱՍ և «Լիկուդ» կուսակցությունները հայտարարել են, որ կաջակցեն Նեթանյահուի թեկնածությանը։ «Յաշար», «Դեմոկրատներ», «Բեյախադ» և «Մեր տուն Իսրայել» կուսակցությունները մտադիր են առաջարկել «Յաշարի» առաջնորդ Գադի Այզենկոտի թեկնածությունը։
Ուլտրաուղղափառ «Յահադութ հա-Թորա» կուսակցությունը դեռ չի հայտարարել, թե ում կաջակցի։ Ըստ լրատվամիջոցների՝ «Լիկուդը» ճնշում է գործադրում իր վաղեմի դաշնակցի վրա՝ ձգտելով ստանալ Նեթանյահուի օգտին առաջարկությունը։
Արաբական «Միասնական ցուցակը» և ՌԱԱՄ կուսակցությունը ևս դեռ չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը։ Նրանք կարող են աջակցել Այզենկոտին, եթե իրենց առաջարկություններն անհրաժեշտ լինեն, որպեսզի կառավարության ձևավորման հարցում նա առավելություն ստանա։
Սակայն եթե «Յահադութ հա-Թորան» չաջակցի Նեթանյահուին, արաբական կուսակցությունների ձայների կարիքը կարող է չլինել, և նրանք կկարողանան ձեռնպահ մնալ թեկնածու առաջարկելուց։
Հասանելի է
Անձ
Բենիամին ՆեթանյահուԻցհակ Հերցոգ
Թեմա
ԸնտրություններՔաղաքականություն
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
