Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին ազգությամբ ռուս, ՀՀ քաղաքացի տղայի մարմին է հայտնաբերվել։  Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով»,-ասել են ՔԿ-ից։

Դեպքի մասին ահազանգը ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հուլիսի 30-ին, ժամը 17։50-ի սահմաններում։

Աղբյուր՝ 24News.am