Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է, որ վիճարկված հունիսի 7-ի ընտրություններով ձևավորված 9-րդ գումարման ԱԺ-ը կիրակնօրյա նիստով սկսեց աշխատանքները։ Ռուբեն Ռուբինյանը 63 ձայներով ընտրվեց ԱԺ նախագահ, ընթացքի մեջ է փոխնախագահների, ապա՝ հանձնաժողովների նախագահների ընտրությունը։
Պարբերականը հատուկ ուշադրություն է հրավիրում Ռուբինյանի «մաքուր էջից սկսելու» նշումներին՝ վկայակոչելով 2020-ից ի վեր հազարավոր զոհերով պատերազմը, Արցախի զգալի տարածքների կորուստն ու հայաթափումը, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստները, սահմանազատման անվան տակ նոր կորուստները, հարաբերությունների փչացումը Ռուսաստանի հետ, իրավունքի ոտնահարումները, տասնյակ քաղբանտարկյալներին ու հարձակումները Եկեղեցու վրա։
Աղբյուր՝ 24News.am
