«Մոսադի» ղեկավարը վերադարձել է Իսրայել․ ում հետ և ինչ թեմաներ են քննարկվել ԱՄՆ-ում

«Մոսադի» ղեկավարը վերադարձել է Իսրայել․ ում հետ և ինչ թեմաներ են քննարկվել ԱՄՆ-ում

Իրան22:53 | նոյեմբերի 15, 2026«Մոսադի» ղեկավարը վերադարձել է Իսրայել․ ում հետ և ինչ թեմաներ են քննարկվել ԱՄՆ-ում
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

«Մոսադի» ղեկավարը վերադարձել է Իսրայել․ ում հետ և ինչ թեմաներ են քննարկվել ԱՄՆ-ում<!—>

]—>

Իսրայելի Մոսադ հետախուզական ծառայության ղեկավար Ռոման Գոֆմանը վերադարձել է ԱՄՆ կատարած այցից և կմասնակցի Իսրայելի անվտանգության կաբինետի այսօրվա նիստին, հայտնում է The Times of Israel-ը։

Սա կլինի անվտանգության կաբինետի առաջին նիստը՝ անցյալ ամիս Իսրայելում կայացած ընտրություններից հետո։

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Գոֆմանը Վաշինգտոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկերոջը՝ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆին։

Այնուհետև նա մեկնել է Մայամի, որտեղ բանակցություններ է վարել Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։

Ըստ Maariv թերթի, հանդիպումների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացվել է Իրանի և Իսրայելի անվտանգության հարցում նրա ազդեցության վրա։

Ինչպես հայտնում է Ynet-ը, սպասվում է, որ անվտանգության կաբինետի նիստից հետո Գոֆմանը առանձին հանդիպում կունենա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Հասանելի է

русский

Տեղադրություն

ԻրանԻսրայել

Կազմակերպություն

Մոսսադ

Թեմա

ՔաղաքականությունԱնվտանգություն

Աղբյուրը՝ NEWS.am