«Մի՛ սխալվեք հաշվարկներում». Իրանի խորհրդարանի խոսնակը հրթիռային քաղաքի շնորհանդեսից հետո նախազգուշացրել է ԱՄՆ-ին

Իրան23:09 | նոյեմբերի 10, 2026«Մի՛ սխալվեք հաշվարկներում». Իրանի խորհրդարանի խոսնակը հրթիռային քաղաքի շնորհանդեսից հետո նախազգուշացրել է ԱՄՆ-ին
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ Վաշինգտոնի սխալ հաշվարկների դեպքում Թեհրանն արագ կպատասխանի, հայտնում է Tasnim գործակալությունը։
Նա ընդգծել է, որ նոր հակամարտության դեպքում Իրանի զինված ուժերն իրենք կորոշեն դրա աշխարհագրական սահմանները։
«Մի՛ սխալվեք ձեր հաշվարկներում։ Եթե սխալ թույլ տաք, Իրանն առանց վարանելու արագ և անսպասելի հակահարված կտա։ Այս անգամ հենց Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերն են որոշելու հակամարտության աշխարհագրությունը»,- նշել է Ղալիբաֆը։
Հայտարարությունը հնչել է Իրանի նոր հրթիռային քաղաքի շնորհանդեսի արարողության ժամանակ։
ԻԻՀ խորհրդարանի խոսնակը նոր օբյեկտն անվանել է հստակ ազդակ երկրի հակառակորդներին։ Նա նշել է, որ Իրանը շարունակում է ամրապնդել իր պաշտպանունակությունը նույնիսկ ռազմական գործողությունների պայմաններում։
«Իրանի զավակները չեն դադարում կատարելագործել պաշտպանական կարողությունները նույնիսկ պատերազմի կրակի տակ»,- հայտարարել է նա։
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի նոր հրթիռային քաղաքի բացումը ցույց է տալիս երկրի անկախությունը, անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու՝ Իրանի ժողովրդի վճռականությունը։
Հասանելի է
Տեղադրություն
Կազմակերպություն
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Թեմա
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
