Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում. հայտարարություն

Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում. հայտարարություն

Մահ15:38 | նոյեմբերի 10, 2026Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում. հայտարարություն
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում. հայտարարություն<!—>

]—>

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանի մահը կալանավայրում ոչ միայն ցնցող ողբերգություն է, այլև հերթական ահազանգը՝ երկրում կալանքի կիրառման վտանգավոր պրակտիկայի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այս ողբերգությունը պահանջում է ոչ թե ձևական պարզաբանումներ, այլ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների լիարժեք, անկախ և թափանցիկ քննություն։

Մինչև ե՞րբ է առանձնակի ծանր հանցակազմ չունեցող գործերով խափանման միջոցը վերածվելու պատժի՝ դեռևս դատավճռի բացակայության պայմաններում։

Առանձին մտահոգության տեղիք է տալիս ՔԿԾ-ի տարածած հայտարարությունը, թե Արսեն Գևորգյանը առողջական խնդիրներից չի բողոքել։ Արդյո՞ք մարդու առողջության պահպանման պատասխանատվությունը սկսվում է միայն այն ժամանակ, երբ նա հասցնում է բարձրաձայնել իր խնդրի մասին։ Կամ ի՞նչ պետք է տեղի ունենար, եթե նա բողոքեր․ մարդու արժանապատվության և ինքնասիրության ծաղրուծանակ։

Մի՛ մոռացեք Արմեն Գրիգորյանին, ով մահացավ հենց դատարանի դահլիճում։

Եվ էլի քանի՞ քանիսն են նմանատիպ իրավիճակներում ու գործերով բերման ենթարկվում ու կալանավորվում՝ առանց հաշվի առնելու նրանց ֆիզիկական և հոգեկան առողջական վիճակը։

Գագիկ Ծառուկյանը և, առհասարակ, ընդդիմության առաջնորդներն ու բազմաթիվ այլ գործիչներ գտնվում են բանտերում, քանի դեռ ընթանում է նրանց առնչվող գործերի քննությունը։ Եվ այստեղ արդեն տրամաբանական հարց է առաջանում` ինչ նպատակով է կիրառվում կալանքը։

Մինչ Բաքվում մեր հայ եղբայրներին են պատանդ պահում, Հայաստանում, օրվա իշխանությունները քաղաքական այլախոհներին են պահում անազատության մեջ՝ քաղաքական պայքարում առավելության հասնելու համար։ Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի կամ այլախոհությունը լռեցնելու միջոց։ Մեր միասնական պահանջն է՝ անհապաղ ազատ արձակել նրանց բոլորին։

Կալանքը՝ որպես խափանման միջոց, վերածվում է պատժամիջոցի, երբ դրա կիրառումն արդարացված չէ։ Եվ այս վտանգավոր պրակտիկան անհապաղ պետք է փոխվի»։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատորաղակա հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:

Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։

Թեմա

ՄահՁերբակալությունԱրդարադատությունՔաղբանտարկյալներՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am