«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր կենտրոնանալ

Կոռուպցիա17:22 | նոյեմբերի 12, 2026«Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ»․ Թրամփը նշել է, թե որ հարցի վրա է մտադիր կենտրոնանալ
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին հանձնարարել է ամբողջությամբ կենտրոնանալ դեմոկրատների ղեկավարած քաղաքներում ու նահանգներում լայնածավալ կոռուպցիայի և հանցավորության վրա։
«Ես փոխնախագահ Վենսին հանձնարարել եմ իր ողջ ուշադրությունը կենտրոնացնել ԱՄՆ ողջ տարածքում դեմոկրատների ղեկավարած քաղաքներում ու նահանգներում առկա լայնածավալ կոռուպցիայի և հանցավորության վրա։ Այն նահանգները, որտեղ իշխանության են դեմոկրատները, ինչպիսիք են Մինեսոտան, Կալիֆոռնիան, Իլինոյսը և շատ ուրիշներ, վատ կառավարվող, կոռումպացված տարածքներ են՝ քաոսի մեջ թաղված։ Ամեն ամիս այնտեղ միլիարդավոր դոլարներ են հափշտակվում։ Մենք կարող էինք արագ հավասարակշռել մեր բյուջեն, եթե կասեցնեինք այս լայնածավալ հանցավոր գործունեությունը։ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության արյան մեջ է։
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ։ Այդ ժամանակները վաղուց անցել են։ Նրանց փողերը՝ հարյուրավոր միլիարդավոր դոլարները, մեր ձեռքում են, և նրանց նեղուցն էլ մեր ձեռքում է», — գրել է Թրամփը։
Հասանելի է
Թեմա
ԿոռուպցիաՔաղաքականությունԱՄՆ-Իրան հարաբերություններ
Անձ
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
