Մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար
Screenshot
Սիրելի’ հայրենակիցներ,
Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցներին սիրով տեղեկացնում եմ, որ կրկին մեկնարկել է կամավորների հերթագրումը՝ Հատիսի գագաթին վեր խոյացող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությանը մասնակցելու համար։ Կամավորների առաջին խումբն այսօր արդեն Հատիսի գագաթին էր։ Ինչպես մարզային հանդիպումներից մեկի ժամանակ խնդրանքին ի պատասխան խոստացել էր Գագիկ Ծառուկյանը՝ ասորական համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ այսօր մեծ ոգևորությամբ լծվել էին արձանի կառուցման կամավորական աշխատանքներին։
📌Ձմռան ցուրտ ամիսներին անգամ շինարարությունը չի դադարել և այսօր շարունակվում է նոր ուժով ու նոր շնչով։ Սա պարզապես կառույց չէ․ սա ազգային վերածննդի, ներքին համերաշխության, աշխարհին ներկայանալու նոր խորհրդանիշ է է։ Սա մի ճանապարհ է, որտեղ յուրաքանչյուր դրված քար, յուրաքանչյուր լցված շաղախ դառնում է ձեր անձնական ներդրումը պատմության մեջ։ Եվ մի օր հպարտությամբ ձեր զավակներին ու թոռներին կպատմեք, որ այս վեհ կառույցի մեջ կա նաև ձեր ձեռքերի ջերմությունը։
☎️ Բոլոր ցանկացողները կարող են հերթագրվել՝ գրելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով տեղեկատվական գրասենյակ՝ 010 600 601 հեռախոսահամարով։
📌 Սիրո՛վ սպասում ենք յուրաքանչյուրիդ։
Եկե՛ք միասին կերտենք պատմություն։

