Մեղրիում ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետն ընդունելը մեծ պատիվ և պատասխանատվություն է․ Ալեսյա Լուկովսկայա

ԱՊՀ12:48 | նոյեմբերի 2, 2026Մեղրիում ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետն ընդունելը մեծ պատիվ և պատասխանատվություն է․ Ալեսյա Լուկովսկայա
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
Մեղրիում ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի էստաֆետն ընդունելը Մոլոդեչնոյի համար մեծ պատիվ է և հսկայական պատասխանատվություն։ Այս մասին նոյեմբերի 1-ին հայտարարել է Մոլոդեչնոյի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Ալեսյա Լուկովսկայան՝ «Մեղրի՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագրի ավարտին և 2027 թվականին այդ կոչումը բելառուսական Մոլոդեչնո քաղաքին փոխանցմանը նվիրված արարողության ժամանակ։
«Տարվա ընթացքում մենք հետևել ենք Մեղրիի հաջողություններին և անկեղծորեն ուրախացել դրանցով։ Մեղրին հնագույն ճարտարապետության և անկոտրում կամքի քաղաք է։ Մենք պատվով կկրենք ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը և կներկայացնենք բելառուսական մշակույթի լավագույն նմուշները», — ընդգծել է Ալեսյա Լուկովսկայան՝ հավելելով, որ նախատեսվում են լայնածավալ նախագծեր։
Մոլոդեչնոն հարուստ մշակութային պատմություն ունեցող քաղաք է։ 2016 թվականին այն ճանաչվել է Բելառուսի Հանրապետության մշակութային մայրաքաղաք։ Արդեն քառորդ դար այստեղ անցկացվում է բելառուսական երգի և պոեզիայի փառատոնը, որը տարեցտարի ընդլայնում է իր սահմանները՝ ձեռք բերելով միջազգային ընդգրկում։
«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչման խորհրդանիշի փոխանցումը ցույց է տալիս, որ մենք առաջ ենք շարժվում։ Մենք սիրում ենք մեր մշակույթը, հպարտանում նախնիներից ժառանգած ավանդույթներով։ Բոլորին հրավիրում եմ Մոլոդեչնո՝ ԱՊՀ նոր մշակութային մայրաքաղաք։ Շատ հետաքրքիր է լինելու», — եզրափակել է Լուկովսկայան։
Հասանելի է
Պատմություն
Թեմա
Տեղադրություն
Աղբյուրը՝ NEWS.am
