Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյան (վիդեո)

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյան (վիդեո)

Քաղաքային տրանսպորտ16:40 | նոյեմբերի 9, 2026Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյան (վիդեո)
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյան (վիդեո)<!—>

]—>

Մարզերից ավտոմեքենաների մուտքը մայրաքաղաք սահմանափակելու հարց չկա քաղաքային իշխանության օրակարգում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ մայրաքաղաքում առկա են ավտոմեքենաների մեծ հոսքի և հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքն ապահովելու հետ կապված խնդիրներ։

«Մարզերի բնակիչների՝ Երևան մուտքի սահմանափակման հարց չկա մեր օրակարգում։ Այս հարցի շուրջ աղմուկը սխալ վերնագրերի արդյունք է։ Երևանում առկա են ավտոմեքենաների մեծ հոսքի և հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքի խնդիրներ։ Այս պարագայում այլ լուծում չկա, քան տալ հանրային տրանսպորտին առաջնահերթություն՝ ավելացնելով ավտոբուսային գծերը։ Միաժամանակ, պետք է սահմանափակել մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը Երևանի տարբեր հատվածներով։ Առաջին հերթին շատ կարևոր է, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սկսի կանոնավոր աշխատել։ Մարդիկ իմանան, որ կանգառում գրված ժամանակացույցին համապատասխան ավտոբուսները գալու են»,- ասաց Տիգրան Ավինյանը։

«Մենք ունենք շարժունակության աճ. և ավտոբուսներից օգտվողների քանակն է ավելացել, և ավտոմեքենաներից օգտվողների, և մետրոպոլիտենից օգտվողների. ամենայն հավանականությամբ, նաև բնակչության քանակն է մեր ավելացել, և մարզերից մեր հայրենակիցները ավելի շատ են մուտք գործում Երևան քաղաք։

Ի՞նչ ենք անում մենք։ Մենք պարբերաբար ավելացնում ենք մետրոյի վագոնները, վերանորոգում, հիմնանորոգում ենք դրանք։ Երևանի քաղաքապետարանը կառավարությունից ունի վերջնական հաստատում մետրոյի արդիականացման ծրագրի, որը Երևան քաղաքում մետրոպոլիտենի բոլոր վագոնները և ընդհանուր ենթակառուցվածքը արդիականացնելու ծրագիր է։ Մենք ավելացրել ենք վագոններ, այսինքն չի եղել տարի, որ վագոն չավելացնենք, ուղղակի հոսքը էլ ավելի է»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ քաղաքային իշխանության ռազմավարական նպատակներից մեկն է ստեղծել հնարավորություն, որպեսզի մարզերից Երևան ժամանողները քաղաքի մուտքերի մոտ կառուցված ավտոկայանատեղիներում թողնեն իրենց մեքենաներն ու մայրաքաղաքում տեղաշարժվեն հանրային տրանսպորտով։

Այս հայտարարությունը քննադատության ալիք էր բարձրացրել ու պնդումների տեղիք տվել, թե Երևանի քաղաքապետարանը ծրագրում է արգելել մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան։ Սուրեն Գրիգորյանը հետագայում հերքել էր այդ պնդումները՝ շեշտելով, որ ինքը չի խոսել որևէ ավտոմեքենայի մուտք Երևան սահմանափակելու մասին, այլ խոսել է ռազմավարության մասին, որ այնպիսի պայմաններ պետք է ստեղծվեն, երբ քաղաքացիները իրենց կամքով կնախընտրեն մեքենաները քաղաքի մուտքի մոտ թողնելն ու հանրային տրանսպորտով երթևեկելը, քանի որ այդպես ավելի հարմարավետ կլինի։


Թեմա

Քաղաքային տրանսպորտՀասարակական տրանսպորտՏրանսպորտ

Անձ

Տիգրան Ավինյան

Տեղադրություն

Երևան

Աղբյուրը՝ NEWS.am