ՄԱԿ-ի խաղաղապահները 2026 թվականի վերջին կհեռանան Լիբանանի հարավից՝ չնայած նրանց մանդատը երկարաձգելու կոչերին

ՄԱԿ-ի խաղաղապահները 2026 թվականի վերջին կհեռանան Լիբանանի հարավից՝ չնայած նրանց մանդատը երկարաձգելու կոչերին

Հեզբոլլահ22:20 | նոյեմբերի 5, 2026ՄԱԿ-ի խաղաղապահները 2026 թվականի վերջին կհեռանան Լիբանանի հարավից՝ չնայած նրանց մանդատը երկարաձգելու կոչերին
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

ՄԱԿ-ի խաղաղապահները 2026 թվականի վերջին կհեռանան Լիբանանի հարավից՝ չնայած նրանց մանդատը երկարաձգելու կոչերին<!—>

]—>

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL), որոնք մի քանի տասնամյակ գործում են երկրի հարավում, նախատեսում են առաքելությունն ավարտել 2026 թվականի դեկտեմբերի 31-ին՝ չնայած նրանց մանդատը երկարաձգելու՝ Լիբանանի իշխանությունների կոչերին։

Ըստ «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2790 (2025) բանաձևի՝ Լիբանանում UNIFIL-ի մանդատը կավարտվի 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Դրանից հետո կսկսվի առաքելության անձնակազմի թվաքանակի կրճատման և դուրսբերման գործընթացը»,- ասվում է խաղաղապահ ուժերի հայտարարության մեջ։

Մինչև մանդատի ավարտը 45 երկրների զինծառայողները կշարունակեն կատարել իրենց առաջադրանքները Լիբանանի հարավում։ Նրանց պարտականությունների մեջ են մտնում իրավիճակի դիտարկումն ու տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկությունների փոխանցումը, հակամարտող կողմերի հետ կապերի պահպանումը, լիբանանյան բանակին աջակցությունն ու մարդասիրական գործողությունների իրականացման ապահովումը, գրում է The Times of Israel-ը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիտարկում է առաքելության ավարտից հետո գործողությունների հնարավոր տարբերակները, դրանց թվում՝ Լիբանանի և Իսրայելի միջև սահմանազատման գծի՝ «կապույտ գծի» երկայնքով իրավիճակի հետագա դիտարկման մեխանիզմները։ Սակայն տարածաշրջանում միջազգային ներկայության ապագայի վերաբերյալ վերջնական որոշումները դեռևս կլինեն Անվտանգության խորհրդի իրավասության ներքո։

Լիբանանցի պաշտոնյաները զգուշացնում են, որ խաղաղապահների հեռանալը կարող է անվտանգության վակուում ստեղծել երկրի հարավում։

Իսրայելն իր հերթին վաղուց է քննադատում UNIFIL-ին այն իրավիճակի համար, որ առաքելությունն իր գործունեության տասնամյակների ընթացքում չի կարողացել կանխել Իսրայելի սահմանի մերձակայքում «Հըզբոլլահ» շարժման լայնածավալ ռազմական ենթակառուցվածքի ստեղծումը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Կազմակերպություն

ՀեզբոլլահՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր Լիբանանում

Տեղադրություն

Լիբանան

Թեմա

ԽաղաղությունՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am