Կոռուպցիան նախկինում կար նույն պատճառներով, որոնցով կա հիմա, ու շատ ավելի խորացած․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․
«ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատգամավորին հարց է տալիս․ «Նախկինում կային կոռուպցիոն արատավոր երևույթներ։ Ինչի՞ կային և ովքե՞ր էին դրա մեղավորները»։
Պատգամավորը հարցին պատասխանում է, որ չգիտի, թե ինչու կային դրանք և ովքեր էին դրա համար մեղավոր։
Բայց պատասխանն իրականում շատ պարզ է ու հեշտ․ կոռուպցիան նախկինում կար հենց այն նույն պատճառներով, որոնցով դրանք կան հիմա ու շատ ավելի խորացած։
Ովքե՞ր էին մեղավոր։ Մեղավոր էին այն պաշտոնները զբաղեցնողները, որոնց պաշտոնները հիմա զբաղեցնում են այլ անձինք, և հիմա մեղավոր են կոռուպցիայի գոյության համար»։
Աղբյուր՝ 24News.am
