Իսրայելը պատրաստ է դուրս բերել զորքերը Լիբանանից՝ «Հեզբոլլահի» զինաթափումից հետո

Իսրայելը պատրաստ է դուրս բերել զորքերը Լիբանանից՝ «Հեզբոլլահի» զինաթափումից հետո

Իսրայելը պատրաստ է դուրս բերել իր զորքերը Լիբանանից՝ «Հեզբոլլահի» իրական զինաթափումից հետո, հայտարարել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։

Նրա խոսքով՝ քանի դեռ սպառնալիքը պահպանվում է, Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) կշարունակի գործողությունները երկրի հյուսիսային սահմանին։

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» շրջանակում ձեռք է բերվել «պատմական համաձայնություն»՝ Գազայի հատվածում արմատական պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման և այլ խմբավորումների «ամբողջական զինաթափման» վերաբերյալ։

Թրամփի ստեղծած «Խաղաղության խորհուրդը» նույնպես հայտարարել էր, թե «ՀԱՄԱՍ»-ը «առաջին անգամ պաշտոնապես հաստատել է իր հանձնառությունը՝ հրաժարվելու իր ամբողջ զինանոցից՝ համաձայն կոնկրետ ծրագրի»։ Կազմակերպության հաղորդագրության համաձայն՝ դրան կհետևի «իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայից»։

Աղբյուր՝ 24News.am