Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։
Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․
«Ավիաբազայում թուրքական ներկայություն չի եղել։ Իսրայելը հորինում է հարևան երկրներին հարվածներ հասցնելու և տարածաշրջանն ապակայունացնելու պատրվակներ»։
Աղբյուր՝ 24News.am
